▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկիրը ք**ի մեջ, բայց չեք զգում, որ դուք էլ եք երկու ոտքով մեջը հայտնվում

Ո՞նց կարելի է ամեն ինչից բողոքել, ո՞նց:  Երկրից, մարդկանցից` իրական ու անիրական ամեն ինչից... ես վստահ եմ ինչ էլ, որ լինի, ինչքան ժամանակ էլ անցնի, այդ մարդիկ միշտ բողոքելու են, իրար մասին չարախոսելու, վատ բաներ ասելու, զազրախոսելու են:

Լավ երկիրն է քաքի մեջ, լիքը խնդիրներ կան` սոցիալական, քաղաքական, տնտեսական, անձնական, կենցաղային, այդ ժամանակի հարց է կդզվի, բայց չեք տեսնում, որ դուք էլ եք երկու ոտքով մեջը հայտնվում ու դժվար էլ կարենաք հելնեք: Ի՞նչ է ձեր կյանքում ոչ մի լավ բան չկա, ոչ մի լուսավոր կետ չկա որից կարելի է երկու ձեռով պինդ բռնել ու չթողել:

Զարմանում եմ մարդկանց արյունատար անոթներն ոնց են այդքան թույն տանում, ոնց չեք մեռնում դրանից... չէ, թող ոչ մեկին չթվա իմ մոտ ամեն ինչ շատ լավ է, ու սա շատ անհոգ, առանց խնդիր ունեցող մարդու գրառում է, ես էլ չեմ աշխատում, ես էլ եմ ուզում ապրեմ սաղիտ պատկերացրած լավ Հայաստանում, ես էլ ունեմ անձնական խնդիրներ, բայց ես չեմ բողոքում, չեմ լացում, չեմ նվնվում, ամեն ինչի մեջ վատը չեմ տենում, ուղղակի ճանապարհ եմ ման գալիս, ոնց դուրս գամ ես վիճակից, ինչ անեմ, որ խնդիրներս լուծվեն, մտածում եմ հնարավոր է իմ մեղքով է, միշտ սիրել եմ շրջահայաց, կողքից իրենց նայել կարողացող մարդկանց: Հայաստանը կդզվի այն ժամանակ, երբ յուրաքանչյուրը կարգավորի, ուղղի, մաքրի իր «ներսի փոքր տարածքը»: 

Աշխարհում չկա ոչ մի ուրիշ բան, որը կարող է տրամադրությանս, հավեսիս, համբերությանս, լավատեսությանս, նյարդերիս վրա ազդել, քան մարդականց ինքնամոռաց բողոքելու հիվանդությունը:

Արտակ Գևորգյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին