ԱՄՆ-ում կայացած՝ Օրրան բարեգործական կազմակերպության բարեգործական ընթրիքի ընթացքում աճուրդի էր դրվել այն ծանրաքարը, որով երկար տարիներ մարզվել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Աճուրդի ժամանակ այն գնել են Հարրի և Ալվարդ Բարսեղյանները՝ նվիրաբերելով Օրրանին՝ 11 000$։
Նազիկ Ավդալյանն այս առիթով ինստագրամյան իր էջում գրել է․
«Հոկտեմբերի 27 ին ԱՄՆ-ում կայացավ Օրրան բարեգործական կազմակերպության տարեկան ճաշկերույթը, որի գլխավոր հյուրը պատիվ ունեի լինելու։ Աճուրդի դրվեց նաև այն ծանրաքարը, որով ես երկար տարիներ մարզվել եմ։ Աճուրդի ժամանակ այն գնեցին Հարրի և Ալվարդ Բարսեղյանները՝ նվիրաբերելով Օրրանին 11 000$։ Ուրախությամբ հյունկալվեցի նաև նրանց օջախ և ձեռք բերեցի լավ բարեկամներ։
Ես արդեն երկար տարիներ է այցելում եմ Օրրան, որը հիմնադրել են իմ շատ սիրելի Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանները։
Այնտեղ երեխաներին մատուցվում են տարբեր ծառայություններ, ստանում են մեծ սեր և հոգատարություն։ Իսկ ես պարզապես երջանիկ եմ, որ իմ փոքր ներդրումն եմ ունենում և մասնակիցն եմ լինում այս մեծ և աստվածահաճո գործի»։
Դիտեք նաև՝