▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդը հյուրանոցում մարմնավաճառի հետ գիշեր անցկացնելուց հետո հետ է պահանջել իր վճարած 25 հազար դրամը

27-ամյա Ժ. Խ.-ն «Պլազա Լյուքս» հյուրանոցային համալիրում մարմնավաճառ Մ. Բ.-ին ծառայության դիմաց վճարած 25 հազար դրամը հետ ստանալու նպատակով, նստել է վերջինիս ընկերուհու «Օպել Վիտա» մակնիշի ավտոմեքենան եւ վարելով հեռացել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրել են, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: Այս մասին գրում  է news.am-ն ու մանրամասներ ներկայացնում դեպքից:

Գործի նյութերի համաձայն՝ 27-ամյա Ժ. Խ-ն «Պլազա Լյուքս» հյուրանոցային համալիրում մարմնավաճառի ծառայություններից օգտվելուց հետո նրանից հետ է պահանջել իր վճարած 25 հազար դրամը:  Գումարը հետ ստանալու նպատակով երիտասարդն, առանց հափշտակելու նպատակի, վերջինիս ընկերուհի Հ. Հ-ից վերջրել է նրա «Օպել Վիտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիները ու մեքենան վարելով հեռացել՝ պայմանով, որ երբ Մ. Բ,-ն հետ կվերադարձնի իր տված գումարը, ինքը հետ կտա նրա ընկերուհու ավտոմեքենան:

Ավելի ուշ նա նշված ավտոմեքենան թողել է Երեւան քաղաքի Շիրազի փողոցում` այդ մասին հեռախոսով հայտնելով Հ.Հ.-ին:

Այսպիսով՝ Ժ.Խ.-ն մեղադրվում է ՀՀ քր.օրի 322 հոդվածի 1-ին մասով (ինքնիրավչություն) նախատեսված հանցանքի կատարման մեջ: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 28-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին