Օրվա կադրը․ երիտասարդ զույգը համբուրվում է ԱԱԾ-ի շենքի առաջ։
Հատկանշական է, որ համացանցում տարածված լուսանկարն, ըստ ֆեյսբուք ցանցում տարածված լուրերի, արվել է երեկ, մարտի 12-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվեց, որ կառավարությունում հրավիրվելու է խորհրդակցություն՝կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար և խնդրեց հետևել առողջապահության նախարարության ցուցումներին, թե ինչպես պայքարել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ։
Համացանցի որոշ օգտատերեր էլ պատահական չեն համարում այս համբույրն ու տարօրինակ կասկածելի են համարում նման «ակցիաները»՝ վերհիշելով Հրազդանի կիրճում և Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դեպքերը, որոնք համացանցում քննարկման առարկա էին դարձել։