▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 20.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Սարո Թովմասյանին զրկել են վարորդական վկայականից

«ԱրմԼուր»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով Երգիչ Սարո Թովմասյանին Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել ու զրկել են վարորդական իրավունքից:
Հայտնի երգիչը այս որոշման համար դիմել է ՀՀ վարչական դատարան ու դատարանով փորձում է վերակնգնել իր վարորդական իրավունքի կասեցման հարցը:
Մասնավորապես հայցը դատարան ներկայացվել է այս տարվա հունվարի 29-ին: Իսկ ահա վարորդական իրավունքից Ներքին գործերի նախարարությունը հայտնի երգչին զրկել է 2024 թվականի հոկտեմբերի 31-ին:
Վարչական դատարանում հայտնի երգչի գործը մակագրվել է դատավոր Ելենա Առաքելյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին