▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 10.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում կարդում ենք․

Հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել. ինչ է պատմել երգիչը իրավապահներին 

ԱրմԼուրը գրում է,որ կայքին հասած տեղեկությունների համաձայն հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել։ Ըստ ԱրմԼուրին հասած լուրերի երգիչը խոստովանել է, որ իրեն է պատկանում, այն ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով ու իր օգտագործման նպատակով է այն պահել մեքենայում։

Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունվարի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ավտոմեքենայի վարորդը սրահի թևատակի արկղի միջից ներկայացրել է «Արկոլադ, մուգ շոկոլադ» գրառմամբ մետաղական տուփ, ինչից հետո պարեկներին հայտնել է, որ այն պատկանում է իրեն, որի մեջ պարեկները հայտնաբերել են «կրիստալ» տեսակի թմրանյութ։
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին