▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգը պարտադիր չի լաց ու կոծով լինի, որ հայրենասիրությանը, պատերազմին ու զինվորին նվիրվի

Մեր հիմիկվա բոլոր աստղերը միասին վերցրած մի «Լյուբե» խմբի չափ էլ չկան: Այ աստղեր, հլա մի հատ մտեք էս մարդկանց երգերը լսեք է, ոչ մի երգի մեջ լաց ու կոծ չկա, բոլոր երգերը խրոխտ հպարտ, ուժեղ, լսելուց ոգևորվում ես, ուզում ես գնաս թշնամուդ սպանես, ադրենալինդ հելնում, էս մարդկանց երգը լսելուց, իսկ ձեր բոլոր հայրենասիրական երգերը լաց ու կոծ են, ոչ մեկի մեջ մի հատ ադրենալին առաջացնող երգ չկա, լսում ես հուզվում ու վախենում ես տնից դուս գաս տնաշեններ: 
Սովորեք, հասկացեք, որ երգը պարտադիր չի լաց ու կոծով լինի, որ հայրենասիրությանը, պատերազմին ու զինվորին նվիրվի: 
Մի մոռացեք նաև` «գետաշեն» , «Պատերազմ ենք գնում ախպերս ու ես» ու սրանց նման հրաշալի երգերը, որոնք ծալած ունեն ձեր բոլոր երգերին: 
Հ.Գ. Թաթայի «Քայլ առաջ» երգը հաշիվ չի:

 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին