Երեկ Ապրիլի 7 էր`Մայրության և գեղեցկության տոնը, ինչի առթիվ ինստագրամյան հարթակը ողողված էր մայրիկների մասին հրապարակումներով:
Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էմմին իր սիրելի մայրիկի`երջանկահիշատակ Նադեժդա Սարգսյանի հետ ջերմ լուսանկար էր հրապարակել, որը բավականին երկար տարիների վաղեմություն ունի:
Նշենք, որ երգչուհին շատ կապված էր հատկապես իր մայրիկի հետ:
Մեկ անգամ Էմմին խոսելով մայրիկի հիվանդության և իր`բոլոր ծախսերը հոգալու մասին, հետևյալն էր ասել.
«Մեր բնակարանը՝ Երևան քաղաքի սրտում, շատ մեծ բնակարան էր, որը կարելի էր միշտ վերավարկավորել, ես աշխատում էի, վարկ էի մուծում։ Եթե թուլանայի կընկնեի, հիմա էլ չեմ թուլանում։ Ժամանակ առ ժամանակ ուզում եմ լացել և լաց եմ լինում, բայց լացում եմ տանը, երբ մենակ եմ լինում և դա օգնում է ինձ»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝