Օդեսացի երաժիշտ Սաշա Բլագովը երգ է գրել Ղրիմի Գերագույն խորհրդի կողմից ՂԻՀ-ի դատախազ նշանակված 33-ամյա Նատալյա Պոկլոնսկայայի մասին:
Հիշեցնենք, որ Նատալյան նախկինում աշխատում էր որպես ՈՒԳԴ-ի դատախազ, որտեղից նրան հեռացրել էին «դատախազության աշխատակցի երդումը խախտելու համար», ինչպես նաեւ զրկել էին «արդարադատության խորհրդական» կոչումից:
Մեկ օր առաջ էլ Ուկրաինայի իշխանությունների կողմից նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պոկլոնսկայան իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ամաչում է Ուկրաինայի հասարակության և իշխանության համար, քանի որ այն, ինչ կատարվում է այնտեղ ազգայնամոլություն է հիշեցնում: