«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով Նուբարաշենի բանտում հարցաքննվել է երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը։ Նշենք, որ Թաթուլ Մադաթյանը կալանավորված է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար եւ կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեխաների հորը հարցաքննել են, քանի որ Աննա Արեւշատյանը իրավապահներին հայտնել է, որ երեխայի նկատմամբ այդպես վարվել ու նկարելը ունեցել է մեկ նպատակ՝ ուղարկել ամուսնուն։ Իսկ թե ամուսինն ինչ է արել այդ նկարահանած տեսանյութը, ու որտեղից է այն տարածվել համացանցում, Աննա Արեւշատյանն ասել է՝ ինքը տեղյակ չէ։ Եվ, ահա, այդ նպատակով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ՝ խուզարկության։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել՝ հատկապես սեռական բռնություն իրականացրած հոր՝ Թաթուլ Մադաթյանի խցում:Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս ու դեռ ավելին՝ հեռախոսի մեջ եղել են մի քանի տեսանյութեր՝ երեխայի մասով։
Խուզարկությունից հետո երեխաների հորը Նուբարաշենի բանտից տեղափոխել են Գավառի քննչական բաժին, ու քննչական գործողություններ են իրականացվում»։