«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեխաները պարտավոր են մեծանալ, իսկ պետությունը նրա համար է, որ ավելի բարեհոգի, ավելի բարեհանդես կարողանան մեծանալ, հասնել իրենց նպատակին», հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
«ՉԻ» - Այո, երեխաները պարտավոր են մեծանալ, ընդ որում՝ տարեկան առնվազն 4 տոկոսային կետով, իսկ ովքեր այդ պարտականությունը չկատարեն՝ նրանց նկատմամբ տույժեր ու տուգանքներ կկիրառվեն։ Փոխարենը՝ առավել բարեհանդես մեծագոհ երեխաներին պետությունը կխրախուսի բարեբաստիկ ազնվապարգեւներով։
Ի դեպ՝ որեւէ մեկը գիտի՞, թե ինչ է նշանակում «բարեհանդես մեծանալ»։ Ամեն դեպքում՝ երեւի արժե ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը մի թեթեւ խմբագրել)։ Եվ յուրաքանչյուր բառի դիմաց՝ կամ իմաստը բացատրել կամ նշել, որ այդ բառն օգտագործել է Գալուստ Սահակյանը։ Այ դա կլինի շատ բարեպիտան գործ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում