▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում հայր և որդի դաժան ծեծի են ենթարկել անտուն շանը, իսկ հետո շանը 5-րդ հարկից նետել են ներքև

Հուլիսի 1-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքի 5-րդ հարկի շքամուտքից ոմն «Հրոյի» որդին իր ընկերների հետ միասին շանը նետել է ցած:

Ոստիկանները տեղում պարզել են, որ ոմն Հրոն և նրա որդին դաժան ծեծի են ենթարկել անտուն շանը, իսկ հետո նշված շենքի 5-րդ հարկի շքամուտքից շանը նետել են ցած:

Դեպքի փաստվ ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին