▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանի կենտրոնում կրակոցներ են հնչել. առեւտրի կենտրոնի տնօրենը վիրավոր է

Ժամեր առաջ կրակոցներ են հնչել Երեւանի կենտրոնում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով` ժամը 18։20–ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սեւանի փողոցում գտնվող «Պլատինիում» առեւտրի կենտրոնի դիմաց կրակել են, կա վիրավոր։

Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։

Ըստ տեղեկությունների` հրազենային վնասվածքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Երեւանի բնակիչ 38-ամյա Ռոբերտ Մ-ն, որը նշված առեւտրի կենտրոնի տնօրենն է։

Սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այլ տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին