▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք Հայաստանների անհամատեղելիությունը

Մաքսային միությանը Հայաստանի միանալու Սերժ Սարգսյանի որոշման դեմ այսօր երկու փոքրաթիվ երթ է տեղի ունեցել Երևանում, երկուսն էլ եզրափակվել են նախագահի նստավայրի մոտ:
Ընդ որում, եթե Դավիթ Սանասարյանի ու մյուս քաղաքացիականների երթի պահանջներից մեկն եղել է Շանթ Հարությունյանի ու մյուսների ազատությունը, ապա Պարույր Հայրիկյանը պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ հակառակ պարագայում սպառնալով հացադուլ սկսել արդեն սեպտեմբերի 8-ից:
Ինձ անհանգստացնում է այլ հանգամանք, որ երկու երթերին էլ մասնակցել է մի քանի տասնյակ մարդ:
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում անկախության համար պայքարում են մարգինալները, իսկ հասարակությունը գոհ է նախագահի մեկ տարվա վաղեմության որոշումից:
Իհարկե, այլ վարկած էլ կա, ըստ որի՝ մեր հասարակությունն անկախական է, սակայն չի հավատում մարդկանց, ովքեր փողոց են դուրս եկել անկախության պաշտպանության լոզունգներով:
Իսկ ոմանք էլ պնդում են, որ սեպտեմբերի 3-ի որոշումն այնքան սարսափելի չէ, ինչքան մատուցվում է:
Ես կարծում եմ՝ առանձին վերցարած ոչ մի վարկած բացարձակ ճիշտ չէ, ինչպես նաև չի կարելի ամբողջովին հերքել դրանցից որևէ մեկը:
Անակախության համար պայքարի հարց օբյեկտիվորեն քննարկվում է վիրտուալ Հայաստանում՝ սոցցանցերում: Ու աղավաղված տպավորություն է ստեղծվում, թե դրանով ապրում է ողջ Հայաստանը: Դրա համար՝ չեմ զարմանում, որ Ֆեյսբուքում մի հիսուն հազար մարդ իմացավ զույգ երթի մասին, բայց դրանց մասնակցեց հիսունը:
Մնացած 49950-ը ապրում է իրական Հայաստանում՝ իր իրական, կեցաղային հոգսերով. նրանց օրակարգում Մաքսայինի խնդիր, մեղմ ասած, գոյություն չունի:
Մի շերտ էլ կա՝ արքունական Հայաստանը, որը թքած ունի թե վիրտուալ եւ թե իրական Հայաստանների վրա:
Այստեղ ապրում է քաղաքական դաս կոչվածը, որը բաժանվել է երկու խմբի ու խաղում է ՙՙսահմանադրական փոփոխություններ՚՚ ու ՙՙ12 պահանջներ՚՚ խաղերը...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին