▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ հուղարկավորել են ինքնասպանություն գործած 15-ամյա տղային.galatv.am

ԳԱԼԱ-ն գրում է, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում օրերս ինքասպանություն գործած 15-ամյա Հրանտ Վարդանյանի հարազատների եւ ծանոթների համար շարունակում է անհայտ մնալ, թե ինչու եւ ինչ պատճառներով երիտասարդ տղան գնաց այդ քայլին: Հրանտի հարեւանները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ երեկ տեղի է ունեցել երիտասարդի հուղարկավորությունը: «Ոչ մի բան, ոչ մի նորություն չունենք, մեզ համար էլ է մութ, չենք իմանում ինչ ա, ոնց ա»,-նշել է  երիտասարդի հարեւաններից Կարենը:

«Հարազատների մոտ սառած վիճակ է, ոչ մեկ չեն կողմնորոշվում` ինչ խոսան, չեն էլ կարում խոսան, ինչ է եղել, ոնց է եղել, անհասկանալի վիճակ է»,- նշել է Կարենը:

Հրանտ Վարդանյանը սովորում էր Թալինի թիվ 1դպրոցում: «Դասընկերների հետ դասի է եղել, շատ ուրախ-զվարթ եկել է տուն, շատ լավ է եղել: Դեպքը եղել է մեկ- երկու ժամվա ընթացքում: Տնից դուրս է եկել, կորել է, հետո երեկոյան նոր գտել են»,- պատմել է հարեւանը:

Կարենը նաեւ հայտնել է, որ Հրանտ Վարդանյանը ունեցել է հանգիստ բնավորություն, հարգված ու սիրված ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ դասընկերների կողմից:

Իսկ դեպքի օրը Հրանտ Վարդանյանը դասընկերների հետ դասերից հետո ձնագնդի է խաղացել, ապա եկել տուն, որից հետո նրան գտել են կախված:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին