Այսօր մահացած վիճակում Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-6 տարեկան տղա երեխա:
Այս մասին գրում է shamshyan.com-ն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ երեխան փողոցն անցնելու ժամանակ վրաերթի է ենթարկվել ու հիմա Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խումբը Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչներով փորձում են պարզել երեխայի մահվան հանգամանքները, ինչպես նաև՝ մահացած երեխայի ինքնությունը:
Էրեբունի հիվանդանոց է բերվել 5-6 ամյա երեխայի դի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet