Այսօր՝ հունվարի 14-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից միտումնավոր հրկիզվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող եկեղեցու մոտ բացված խաղահրապարակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:00-ի սահմաններում, խաղահրապարակում եղած ողջ գույքը վերածվել է մոխրակույտի։ Մնում է ոստիկանությունը հայտնաբերի «ծալապակասներին», ովքեր միտումնավոր հրկիզմամբ վնասել են խաղահրապարակի գույքը, որից միշտ օգտվում էին հարևան շենքերի երեխաները։ |
Երևանում խաղահրապարակ են հրկիզել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet