▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում «Թալիշական ազգային հեռուստատեսություն» ստեղծելու գաղափարն արդեն իրականություն է

Երևանում «Թալիշական ազգային հեռուստատեսություն» ստեղծելու գաղափարն արդեն իրականություն է.  «Թոլիշսթոնի միլլի թելեվիզիան», այսպես է հնչում այդ հեռուստատեսության թալիշական անվանումը, կոչված է արթնացնելու Ադրբեջանում ապրող բնիկ ազգային փոքրամասնությունների` թալիշների, թաթերի և մյուսների «անթեղված ազգային գիտակցությունը»: Հիրավի հայրենանվեր ձեռնարկ` կյանքի կոչված մի խումբ հայ գիտնականների` իրանագետների, թալիշագետների, թաթագետների և մյուսների ջանքերով, որը, առանց չափազանցության, ապացույցն ու շարունակությունն է հայ ժողովրդի մարդասիրական դարավոր ավանդույթների: Ինչպես ասվեց, թեև մոտ օրերս համացանցային ուղիներով կհեռարձակվի «Թոլիշսթոնի միլլի թելեվիզիայի» անդրանիկ թողարկումը, սակայն Բաքվում, ինչպես մեզ տեղեկացրեց պրոֆեսոր Ասատրյանը, մեծ իրարանցում է առաջացրել եթեր տրված 5 վայրկյանանոց անոնսը և պատճառ դարձել, որպեսզի թալիշ հասարակական մի շարք գործիչներ արդեն իսկ պարզաբանում ներկայացնեն «միջէթնիկական թշնամանք» և «անջատողականություն» մեղադրանքների առիթով:

♦♦♦

«Հայերիս ու թալիշների միջեւ հաստատվել են այնպիսի վստահելի եւ բարեկամական կապեր, որ Բաքվի բռնապետական վարչակարգը զայրույթից եւ անզորությունից հերթական անգամ սկսել է կռճտացնել ատամները եւ դիմել ոչ համարժեք գործողությունների: Միայն վերջին օրերին տարածված առաջիկայում հեռարձակվելիք «Թալիշստանի ազգային հեռուստատեսության» ընդամենը 5 վայրկյանանոց անոնսի կապակցությամբ արդեն իսկ մի քանի թալիշ հասարակական գործիչների հետ Բաքվում «զրույց» է տեղի ունեցել «միջէթնիկական թշնամանք» եւ «անջատողականություն» Ադրբեջանական Հանրապետության համար մշտապես «արդիական» թեմաներով: Այս խնդիրներն արմատապես լուծելու համար Բաքվի բռնապետական վարչակարգին կարելի է առաջարկել սկսելու սեփական արհեստածին պետական կազմավորման ինքնալուծարման գործընթացը, հակառակ պարագայում՝ ծայր առած զարգացումները եւ դրանց հանդեպ դրսեւորվող ջղաձիգ հակազդեցությունը, իրոք, կհանգեցնեն միջէթնիկական թշնամանքի եւ, ի վերջո, կբերեն ավելի կոշտ մեթոդներով այս կեղծ պետության զբաղեցրած տարածքի հերթական բնականոն վերաձեւմանը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԴԻՏԵՔԼ ԱՅՍՏԵՂ

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ

արևելագետ

Աղբյուր`hayzinvor.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին