▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ՌԴ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ «կլիենտն» իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 5-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 20-ամյա Եկատերինա Պ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 2-ին իր կողմից Երևանում վարձված բնակարանում իրեն անծանոթ անձին ինքը գումարի դիմաց պետք է մատուցեր սեռական բնույթի ծառայություններ, սակայն «կլիենտ»-ը ոչ միայն չի վճարել, այլ վերցրել է իր բջջային հեռախոսը և այն վերադարձնելու դիմաց պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ, ինքը մերժել, սակայն իր կամքին հակառակ տեղի է ունեցել սեռական հարաբերություն: 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 19-ամյա Արսեն Կ.-ն է: Նրան քրեական հետախույզները հայտնաբերել են Երևանում և «սեքսուալ բնույթի բռնի գործողություններ» կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Բաժին է հրավիրվել նաև Եկատերինա Պ.-ն: 

Արսեն Կ.-ն ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել է Կենտրոն և նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին