▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կրկին կրակել են թիվ 58 համարի Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ

Երևանում հերթական անգամ կրակոց են արձակել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հունվարի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Գագիկ Եղիազարյանից, ով հայտնել է որ Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում թիվ 58 համարի Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ կրակոց են արձակել, ինչի հետևանքով ապակին փշրվել է։

Տեղում պարզվել է, որ երբ վարորդը ավտոմեքենան վարելիս է եղել Ռոստովյան-Բելինսկի փողոցների խաչմերուկից դեպի Բելինսկի փողոց ընթանալու ժամանակ անհայտ անձը պնևմատիկ զենքով կրակել ու կոտրել է ավտոբուսի հետևի ապակին։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարծես թե «ավանդույթ» են դառնում «ծալապակասների» կողմից մարդատար ավտոբուսների ուղղությամբ պնևմատիկ զենքով կրակոցներ արձակելու դեպքերը։
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին