▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կառուցվող հյուրանոցներից մեկի սեփականատերը «Խուճուճ Էդոն» է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի կենտրոնում շուտով հյուրանոցների հիթ-շքերթ է լինելու: Պուշկինի փողոցով քայլելիս՝ գրեթե յուրաքանչյուր խաչմերուկում ականատես ես լինում շինարարական եռուզեռի՝ նոր հյուրանոցներ են կառուցում: Առաջինն Աբովյան-Պուշկին խաչմերուկինն է, որը տարիներ շարունակ կիսակառույց էր, իսկ վերջին ամիսներին թափով շինարարություն է ընթանում, եւ անգամ 3-4 հարկ է ավելացվել շենքին: Ասում են՝ նոր սեփականատերը Սերգեյ Համբարձումյանն է:

Երկրորդը Տերյան 11 հասցեում՝ Աֆրիկյանների շենքի տեղում կառուցվող հյուրանոցն է: Եվ երրորդը Տերյան-Պուշկին խաչմերուկի հարակից տարածքում՝ ԱԻՆ-ի նախկին շենքի տեղում կառուցվող հյուրանոցն է, որը, ըստ որոշ տեղեկություններ, լինելու է 19 հարկանի: Թեեւ դեռ հարկայնությունը վերջնականապես որոշված չէ՝ ընթացքի մեջ է:

Հյուրանոցի սեփականատերը, մեր տեղեկություններով, ՀՀ տրանսպորտի եւ պակի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանն է՝ Խուճուճ Էդոն:
Բանն այն է, որ նախկին նախարարին եւ նրա որդուն պատկանող կազմակերպությունը Դավիթաշեն վարչական շրջանում կառուցել է արտակարգ իրավիճակների նախարարության շենքը եւ փոխարենն ստացել է այստեղ հյուրանոց կառուցելու իրավունքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին