▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հրկիզել են քրեական աշխարհում հայտնի անձի «Cadillac»-ը

Երեկ՝ մարտի 12-ին, ավտոմեքենայի հրկիզման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում ավտոմեքենաներ են այրվում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանված «Cadillac Escalade» մակնիշի ավտոմեքենայում: Կրակը տարածվել ու վնասել է հարևանությամբ կայանված «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Cadillac Escalade»-ը պատկանում է Երևանի բնակիչ 35-ամյա Արման Ա-ին, ով քրեական աշխարհում հայտնի է «Թլոշ» Արման մականվամբ և իրավապահները ունեն կասկածներ, որ հրկիզել են ավտոմեքենան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին