Երեկ՝ փետրվարի 27-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն Ղազախյանը իր վարած Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի ավտոմեքենայով Զ․ Սարկավագի 106/1Բ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 13-ամյա Գևորգ Ս-ին։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ վրաերթի հետևանքով երեխան շպրտվել է ու կրկնակի վրաերթի ենթարկվել Երևանի բնակիչ 46-ամյա Տիգրան Գալստյանի վարած Hyundai մակնիշի 0320Պ համարանիշի ավտոբուսի կողմից։
Վրաերթի ենթարկված երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է հայտնի գործարար, «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին, ավտոմեքենան էլ հաշվառված է նրան պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ Իսկ ավտոբուսը հաշվառված է «Հարթ ուղի» ՍՊԸ-ի հաշվեկշռում։
Երևանում հայտնի գործարարի Range Rover-ով վրաերթի է ենթարկվել 13-ամյա տղան, երեխան շպրտվել ու կրկնակի վրաերթի է ենթարկվել ավտոբուսի կողմից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet