Հայաստանում նույնասեռականների դեմ պայքարը շարունակվում է ոչ միայն «Կոմայգում», այլ որտեղ պատահի:
Գրում է ՀայNews.am-ն ու նշում, որ այս հողի վրա հերթական ծեծկռտուքն է եղել Երեւանի Բեյրութի փողոցում:
Նախօրեին մի երիտասարդ ծեծի է ենթարկել 25 եւ 16 տարեկան երկու երիտասարդի: Պարզվել է, որ նրանք նույնասեռական են, ինչի պատճառով էլ արժանացել են ազգայնականի «մուշտիներին»: Տղաները դեպքի վայրից ահազանգել են Կենտրոնի ոստիկաններին:
Ոստիկանությունից հայտնել են, որ ծեծողը բերման է ենթարկվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: