azatutyun.am-ը գրում է. «Ոստիկանությունն ուսումնասիրում է անցած տարեվերջին սիրիահայերի ու տեղացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասները։ Սիրիայից 7 տարի առաջ հայրենիք տեղափոխված, մայրաքաղաքում հաստատված Բրուտյանների ընտանիքը ավտոտեխսպասարկման և պահեստամասերի վաճառքի գործ է ձեռնարկել։
«Ազատության» հետ զրույցում հայրն ու երեք որդիները պատմել են, թե «Մանանդի» սեփականտիրոջ որդին՝ Արթուրը ավտոպահեստամասի գնի շուրջ վեճի է բռնվել երկու որդիների ու նրանց հոր հետ։ Սիրիահայերը պնդում են, թե վեճից հետո Արթուրը թողել-հեռացել է, ու վերադարձել է երեք ժամ անց մի խումբ ընկերներով:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում