Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանի սեփական տներից մեկը, որտեղ ծառից կախված վիճակում հայտնաբերել են դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված տան հետնամասում գտնվող այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ.-ի դին՝ կտորից պարանով ծառից կախված վիճակում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։