▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի տարազի փառատոնը միավորում է ազգերն ու մշակույթները

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում կայացել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: 

Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, կարևորելով փառատոնի դերը մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման գործում, նշել է. «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, զբոսաշրջային բաղադրիչ պարունակող մյուս երկու փառատոնների հետ միասին, մեր կողմից առանձնահատուկ ուշադրության տակ են, քանի որ նախորդ տարիների ընթացքում արդեն հասցրել են ապացուցել, որ գրավիչ են աշխարհի տարբեր երկրներից Երևան ժամանած զբոսաշրջիկների համար: Քանի որ տարին հոբելյանական է մեր մայրաքաղաքի համար, փառատոնում ներառված են շատ ավելի հետաքրքիր անակնկալներ և նորամուծություններ»:


Բարի ավանդույթ է դարձել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը փառատոնին:

 


Այս տարի փառատոնին մասնակցելու նպատակով Իսպանիայից Երևան է ժամանել Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը, ով խոստովանել է, որ հիացած է հայկական տարազների գեղեցկությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին