▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի սեփական արհեստանոցում հայտնաբերվել է ճանաչված ոսկերչի դին

Այսօր՝ ապրիլի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 18:20-ի սահմաններում՝ ՀՀ Նեքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իրավապահները նշված տան որպես արհեստանոց օգտագործվող սենյակում հայտնաբերել են տան  բնակիչ 55-ամյա  Թովմաս Ա-ի դին, աթոռին նստած, ձախ ձեռքում էլ հրազեն, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ճանաչված ոսկերիչ է եղել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին