Երևանը պատրաստ է մեկ ամսում պատրաստել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը և ստորագրել այն։ Այս մասին մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին և պատրաստ է կարգավորել հարաբերությունները տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991թ. Ալմա Աթայիի հռչակագրի հիման վրա, նշել է Միրզոյանը։ *** |
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ժամանակն է։ Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել Թուրքիայի հետ համատեղ սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- ասել է նա։ |
«Երևանը մեկ ամսում կպատրաստի խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը»․ Արարատ Միրզոյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet