Արմինե Կարապետյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Կոմիտասի Երևան սիթիի ***** աշխատակիցները մսամթերքը արկղից լցնում են հատակին, որից հետո դասավորում ստենդին և դնում վաճառքի։
Լավ, մի սպառող էլ դուք եք, ո՞նց կարելի ա էս կարգի փնթի խոզ լինել ու թքած ունենալ մարդկանց առողջության վրա։ Ու հլը արդարանում են, թե դրանք վերադարձ են անելու։
Լու՞րջ, իմ աչքի տեսածն եք ստում, որ դասավորում էիք ստենդին։ Ու հետո էլ ասում եք, թե բա չի կարելի նկարել։
Պայմանականորեն ընդունենք, թե դա վերադարձ եք անելու, իսկ ու՞ր է գնալու գետնին մի լավ տշած էդ վերադարձի երշիկները, դե իհարկե մեկ այլ խանութ վաճառքի։
Թեպետ տնօրինությունը իբրև, թե ինձ շնորհակալություն էին հայտնում իրենց օգնելու և խնդրի մասին բարձրաձայնելու համար և, ինձ համոզում էին, որ չհրապարակայնացնեմ, բայց ես լինելով սպառող և նման տեսարանների վրա աչք չփակող տեսակ, չեմ կարող լռել նման անմարդկային, փնթի ու հակահիգիենիկ տեսարանի ականատեսը լինելով, որը կարող է վնասել մարդու առողջությունը։
Եւ մի բան էլ, չեմ կարծում, որ էկրանին մշտապես հետևող, մենեջերները, տնօրինությունը, ինչու ոչ, նաև` անվտանգությունը չեն նկատում այս փնթի, հակահիգիենիկ իրավիճակը։
Ամո'թ ձեզ, որ մարդկանց առողջության վրա թքած ունեք։
Տարածեք անխնա, գուցե հասնի տեղ ու մի բան փոխվի»։


