Հուլիսի 18-ին, ժամը 04։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Կ․) և «VAZ» (վարորդ՝ Տ․ Ե․, ծնված 1977թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդը և ուղևոր Ծ․ Խ-ն (ծնված 1976թ․) տեղում մահացել են։
Տուժածներ Ա․ Խ-ն (ծնված 2000թ.) և Ա․ Դ-ն (ծնված 1995թ.) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Խ-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Դ-ինը՝ բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկվել են ավտոմեքենաները և փակվել գազի բալոնների փականները:
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ սահմանազատել են տարածքը, դիերը դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet