Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի 1-ին թաղամասի 2-րդ հատվածի բնակիչ 33-ամյա Վարդան Համբարձումյանի վարած «Bentley» մակնիշի՝ 33 LV 511 համարանիշի և Երևանի Արցախի փողոցի 8 Ա շենքի բնակիչ, 46-ամյա Մինաս Մարգարյանի վարած «ГАЗ 24» մակնիշի՝ 33 ՏՏ 540 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքվ «ГАЗ 24»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար հատվածում:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել և մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, «Bentley»-ի վարորդը փորձում էր հեռանալ վթարի վայրից:
Երևան-Սևան ավտոմայրուղում բախվել են «Bentley»-ն և «ГАЗ 24»-ը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet