▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Դուբայ չվերթի ուղևորը փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն. armlur.am

Armlur.am-ը գրում է, որ այսօր ժամը 04:15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևան-Դուբայ չվերթի ինքնաթիռում: Կայքի աղբյուրների փոխանցմամբ` ինքնաթիռում անկարգ ուղևոր է եղել, ով չի ենթարկվել անձնակազմի հրահանգներին: Ավելին, Երևան-Դուբայ չվերթի ուղևորը մոտ 40 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել բորդուղեկցորդուհուն և փորձել է խեղդել նրան:

Ուղևորը եղել է 37-ամյա Արտյոմ Միրզոյանը, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք է սկսել դրսևորել ինքնաթիռի վայրէջքից մոտ 40 րոպե առաջ: Ոստիկանության լրատվության բաժինը հաստատել է  տեղեկությունը: Հանգամանքները պարզվում են: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին