«Էրդողանը Նիկոլի միջոցով ստորացնում է Հայաստանը և հայերին». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Քայլիստների կողմից թմբկահարված Նիկոլ-Էրդողան հանդիպումը կայացավ Թուրքիայի սեփականություն հանդիսացող նյույորքյան «Թուրքական տուն» երկնքերում, որտեղ գտնվում են Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսարանը և ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչությունը...
Սա հանդիպում չէ նեյտրալ` ՄԱԿ-ի շրջանակներում և գրասենյակի տարածքում...
Փաստորեն Նիկոլ Անհողն այցելել է Էրդողանին Թուրքիայի տարածքում...
Ավելին` հայերի դեմ իրենց հայրենիքում ցեղասպանություն գործած և այդ փաստը ժխտող Թուրքիայի ներկայիս առաջնորդ Էրդողանը Նիկոլին բերելով իր տարածք և դրան «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» վերնագրով իր գրած գիրքը նվիրելով ստորացրեց Հայաստանին և ողջ հայությանը... Անկարայի այս մեսիջները շատ պարզ են և հասանելի...
Ի դեպ, Հայաստանի և հայության ստոևացմանը Նիկոլ Անհողը մեծ հաճույքով է մասնակցում...
Ֆանտաստիկայի ժանրից է պատկերացնել, որ Թուրքիայի առաջնորդը Հայաստանի կապիտուլյանտ ղեկավարի հետ դրսում հանդիպեր ՀՀ տարածք հանդիսացող ինչ-որ շենքեւմ և նրա ձեռքից ստանար նվեր Հայոց ցեղասպանության մասին ինչ-որ գիրք...
Ամենասարսափելին` Նիկոլի քծնանքով լի երջանիկ հայացքն է...»: