▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չեմ թողնի քեզ, դու էլ ինձ մի թող... Անի Երանյանի հուզիչ գրառումը հոր տարեդարձի առթիվ

Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանն Ինստագրամի իր էջում հայրիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում արել նրա տարեդարձի առթիվ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այս լուսանկարն ավելի քան 10 տարվա պատմություն ունի, բայց կարծես երեկ լիներ։ Ժամանակը թռչում է ու ինձ թվում է` ես չեմ հասցնում վայելել իմ ծնողներին։ Այո, մենք արդեն ապրում ենք  նույն քաղաքում, բայց, ցավոք, կրկին հազվադեպ ենք հանդիպում։ Վազում ենք, շտապում, չենք հասցնում։ Տխրում ես, երբ խորանում ես իրավիճակի մեջ։ Աստված քեզ առողջություն ու երկար տարիների կյանք տա, հայրիկ։ Դու իմ իդեալական հայրն ես։ Ինչպես ասում են` ծնողներին չեն ընտրում, բայց եթե այդպիսի հնարավորությւն լիներ, ես միևնույն է ձեզ կընտրեի։ Շնորհավոր ծնունդդ, իմ թանկ ու մտերիմ մարդ։ Ես միշտ հիշում եմ քո մասին, փայփայում և երբեք չեմ թողնի։ Դու էլ ինձ մի թող։ Սիրում եմ քեզ, հայրիկ»,– գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին