«Ապրիլի 25-ին՝ երեկոյան, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում 63 համարի երթուղային ավտոբուսի ալիքային պայթյունի հեղինակ Ռուբեն Բալյանն իր այդ արարքը բացատրել էր, թե պայթուցիկը փորձել է հասցնել տուն մորը պայթեցնելու համար։ Այդ դեպքից ավելի քան մեկ ամիս անց, այսինքն, երբ արդեն կրքերը հանդարտվել են, ինչ է մտածում Ռուբենի մայրը՝ Կլարա Բալյանը որդու արարքի մասին։ Ի վերջո, արդյոք որդին իրո՞ք ցանկանում էր պայթեցնել հենց իրեն, ինչո՞ւ։ Մեր հարցին սակայն տիկին Կլարան միայն հակիրճ պատասխանեց.
- Չեմ ուզում անդրադառնալ այդ ամենին, դա ինձ համար չափազանց ցավոտ հարց է։ Ընդամենը մի բան կասեմ, երբեք չեմ հավատա, անհնար է, որ որդիս կարող էր իմ մահը ցանկանալ։ Այդքանը միայն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։