«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .«Հայաստանի Հանրապետությունը հարուստ է ջրային պաշարներով եւ ունի տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարները, այդուհանդերձ, անհրաժեշտ է ջուրն օգտագործել խելամիտ։
Արցախը թշնամուն «նվիրելուց» հետո Հայաստանը կորցրեց նաեւ Մեծ եւ Փոքր Ալ լճերը, որոնք համարվում էին Հայաստանի բնական ջրային ամենամեծ աղբյուրները։ Ստացվում է, որ Հայաստանը զրկվեց խոշոր եւ առատ ջրային աղբյուրներից։
Կորցնելով ջրային աղբյուրներից խոշորագույնը՝ Հայաստանում 2022 թվականին ջրառը աղբյուրներից կազմել է 3 մլն 71 հազար խորանարդ մետր։
2018 թվականին ջրառը աղբյուրներից կազմել է 2 մլն 714 հազար մետր խորանարդ, որը եթե համեմատենք 2022 թվականի հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանում աղբյուրներից ջրառը ավելացել է գրեթե 1 մլն խորանարդ մետրով։
Այսինքն՝ ոռոգման կամ այլ նպատակների համար օգտագործվող ջրի քանակը ավելացել է, բայց նվազել է ՀՀ ջրային ֆոնդն ապահովող աղբյուրների մի մասը։
Դա է պատճառը, որ ձուկ արտադրողներին ստիպում են փակել ձկնաբուծարանները»: