▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ ու ումի՞ց սկսվեց գեներալ Մանվելի պաշտանմունքի մոդան

Գեներալ Մանվելը նեղսրտել է, երբ իրեն հարցրել են իրեն պատկանող ընկերությունների հետ կապված հարկային սկանդալի մասին: Խիստ գրագետ ու խիստ ուշիմ մեր բեղիկավոր վարորդ-զորավարը հայտարարել է, որ ինքը պարտաճանաչ հարկատու է (չնայած, որ իր ընկերությունները հայտնվել են դատարանում՝ հարկերը ու տուրքերը չմուծելու համար), իսկ ով իր մասին «զազրախոսում է», պետքէ դրանց արյունը ստուգեն, որովհետև իր հասցեին զազրախոսելը թուրքերի ձեռագիրն է:

Չգիտեմ էլ, թե երբ ու ումից սկսվեց ԵԿՄ-ի ղեկավար կազմի անձի պաշտանմունքի մոդան, իսկ ավելի ճիշտ գիտեմ, բայց դե անցավորների մասին՝ կամ միայն լավը, կամ էլ լռություն... հա, ինչ էի ասում, արդեն մի տեսակ ձանձրալի էլ է Մանվելի իրական պատկերի ու էության մասին գրելը, ինչպես նաև համեստ մտավոր ունակությունների ու նման հայտարարությունների անհեթհեթության համար: Տագնապալի է սակայն, որ աստիճանաբար ավելանում է երիտասարդ սերնդի այն ներկայացուցիչների թիվը, ովքեր իրոք հավատում են, որ գեներալ Մանվելին քննադատելը թրքության մասին է վկայում ու նա և նրա նմաններն անձեռնմխելի են, ինչ է թե ճիշտ ժամանակին հայտնվել են ճիշտ տեղում և ամենևին էլ էական չէ, թե ինչ մանրամասներ կան նրանց թե ռազմական, թե հետպատերազմյան կենսագրությունում, կարևորը անձի պաշտամունքն է:

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին