▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ օլիգարխը նաև օլիգոֆրեն է, դառնում է իրականում լուրջ սպառնալիք երկրի համար. Արմեն Աշոտյան

«Օլիգարխները չարիք են երկրի համար, սակայն եթե օլիգարխը նաև օլիգոֆրեն է, դա դառնում է իրականում լուրջ սպառնալիք երկրի համար» ,- «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ նշել է ՀՀԿ  փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, անդրադառնալով  Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ  քաղխորհրդի նիստում ունեցած ելույթին, ասել է, որ ելույթի տեսագրության բացակայությունը պայմանավորված է նրանով, որ Ծառուկյանը չի հասցրել սովորել ելույթի տեքստը. «Բոլորը սպասում էին, որ կգա տեսանյութը... Ո՞ւր էր տեսանյութը: Ես իմ տեղեկություններն ունեմ, որ «Կենտրոն» հեռուստաընկերության խեղճ «մոնտաժնիկներն» այդպես էլ չկարողացան այդ տեքստի արտասանությունից ստանալ քիչ թե շատ ցուցադրելու ենթակա նյութ, որտեղ կարող էին հերքել նախագահի ասած բոլոր բնութագրերը: Ավելին, ասեմ՝ Ծառուկյանի ելույթի տեսագրության բացակայությունը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ ինչ ասել է երկրի նախագահն իր մասին, ճիշտ է ասել»:

 


ԿԳ նախարարը նաև ասել է, թե հանրապետականները չէին ասում «Դոդի Գագո»՝ ելնելով գործընկերային մոտեցումներից. նաև, ըստ նրա, մամուլը տարբերակումներ է դնում. «Ո՞ւր է մեր մամուլը, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը կարող էր ասել Դոդի Գագո 2000-ականներին, ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը միտինգին երկու-երեք տարի առաջ կարող էր ասել Դոդի Գագո, և դա չառաջացներ այդպիսի դժգոհություն։ Իսկ երբ մենք ասում ենք, առաջանում է դժգոհություն: Ինչո՞ւ Հակոբ Հակոբյանին կարող են ասել Ճոյտ, Սամվել Ալեքսանյանին կարող եք գրել Լֆիկ, Առաքել Մովսիսյանին ասել Շմայս, դրանից լրագրողները վատ չեն զգում, բայց Գագիկ Ծառուկյանին ասել Դոդի Գագո... երբ բոլորն են ասում»,-ասել է Աշոտյանն  և հարցրել` մի՞թե Սերժ Սարգսյանը հորինել է այդ մականունը։

 
«Իր նմաններն են խանգարում այսօր իմ երեխաներին դպրոցներում սովորել...Որովհետև էդ երեխեքը տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության, ասում են՝ ինչի՞ սովորեմ, Դոդի Գագոյի օրինակը ունեմ։ Մարդը «ա»-ն «բ»-ից չի տարբերում, Պյութագորասի թեորեմ չգիտի, «Վարդանանք» չի կարդացել, բայց տեսեք՝ ուր է հասել»,-ասել է Արմեն Աշոտյանը` նշելով, թե ինքը  նաև որպես կրթության նախարար է մեղադրում  Գագիկ Ծառուկյանին. ։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին