▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ կլորիկ գումարով դառնում ես լավագու՞յնը»․ Վարդան Ղուկասյանը ներկայացրել է ընթերցողի նամակը

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում հրապարակել է ընթերցողներից մեկի նամակը, որտեղ նշվում է մրցանակաբաշխություններից մեկի մասին, որի հաղթողներն , ըստ նամակի հեղինակի, «ոչ էլ ոլորտի լավագույնն են»։ 

Նամակից հատվածներ ներկայացնում ենք՝ առանց մեկնաբանության։

«Հարգելի պարոն Ղուկասյան, կարդացի ձեր էջում, որ Նազոն ու Սեդան հիմա էլ Դուբայում են իրենց խոպան-մրցանակաբաշխությունը կազմակերպել և , ըստ երևույթին, այդ երկուսն օրթախ են այդ գործում։ 

Համայնքային գործիչներ,  ամաչեք, որ փողի դիմաց այս երկուսնն են Ձեր գործը գնահատում,  ամաչեք, որ փառասիրության արդյունքում խաբված եք:) ասեմ ճիշտը՝  դուք ոչինչ եք, փողով տիտղոս գնողներ։ 

Ավելացնեմ, որ Սեդան քպ- ում տանիքներ ունի՝  նույնիսկ Աննա Հակոբյանին է հրավիրել Դուբայի միջոցառմանը, սակայն տիկինը ավելի կարեւոր գործեր ուներ։  Ի դեպ, քպ-ական կապերը աշխատել են՝ Դուբայի մրցանակաբաշխությանը  ներկա էր հյուպատոսը եւ դեսպանատան թիմը։

Մեկ խոսքով՝ ամոթ ու խայտառակություն է,  երբ 10․ 000 դոլարով դառնում ես լավագույնը կամ քո ներկայությամբ լեգիտիմացնում խաբեությունը»։

Ավելի վաղ՝ Վարդան Ղուկասյանը իր տելեգրամյան ալիքում լուսանկար էր հրապարակել ու գրել․ 

«Միշիկի ու Աննայի «ընդդիմադիր» Նազոն «Պրեստիժ»-ի օրթախի հետ էլի կպցրել ա գործարարներին ու հիմա էլ Դուբայում ա մրցանակներ տալիս՝ էդ թվում Աննա Բոլեյնին մեկ միլիոն դրամ մուծվողներին»։

Կարդացեք նաև՝ «Սեդան միշտ գործարարներից մեծ փողեր ա պոկել»

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին