Ե՞րբ կարգելվի սկանդալային դարձած «Սուրբը 2» բազմասերիանոց ֆիլմի ցուցադրումը․ հայտնի է դարձել իրավիճակի զարգացման նոր մանրամասներ։ Ըստ այդ տեղեկությունների` իրավապաշտպանները դիմել են եկեղեցուն՝ խնդրելով միջնորդել համապատասխան պետական մարմիններին, որպեսզի նրանք հստակ քայլեր իրականցնեն ֆիլմի ցուցադրումը արգելելու համար:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում, որ ըստ կայքի տեղեկությունների` եկեղեցին ժամանակ է խնդրել մտածելու համար, իսկ իրավապաշտպանները նախատեսում են բողոքի ցույց կազմակերպել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ իրավապաշտպաններ դիմել են դատարան՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը 2» սերիալի ցուցադրությունը Հայաստանի տարածքում արգելելու պահանջով։
Նրանց պնդմամբ` սերիալում առկա մարդասպանությունը` Հայր Սուրբի կողմից, ինչպես նաև տարատեսակ թմրանյութերի բաց օգտագործումը և պոռնոգրաֆիկ բնույթի տեսարանները, դեմ են ազգային արժեքներին և վտանգ են հանդիսանում հատկապես դեռահասների համար, որոնց շրջանում սերիալը լայն տարածում է գտել։