Այս օրերին հաճախակի տրվող հարցեր qahana. аm-ին
1. Տյառնընդառաջ՝ նորապսակների՞, թե՞ նոր նշանադրվածների տոն
Տյառնընդառաջ` փետրվարի 13-ի՞ն է, թե՞ 14-ին: Տյառնընդառաջի օրը, որն անփոփոխ ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Տյառնընդառաջի Ս. Պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:
Փետրվարի 13-ի երեկոյան ըստ եկեղեցու օրացույցի, սկսվում է նոր օր, կատարվում է նախատոնակ, որի ընթացքում Ս. Սեղանի կանթեղից լույսը վերցրած ժողովուրդը գնում է իրենց տները, իսկ նորապսակները, ժողովրդական ավանդության համաձայն, վառում են խարույկներ:
2. Մեծ պահք և Զատիկ. Ե՞րբ է այս տարի սկսվում Մեծ պահքը և ե՞րբ է Ս. Հարության տոնը: Մեծ պահքն այս տարի սկսվում է մարտի 3-ին՝ հաջորդելով Բուն Բարեկենդան տոնին: Տոնացույցերում նշվում է Բուն Բարեկենդան Մեծի պահոց և դա նշանակում է, որ հաջորդ օրը սկսվում է Մեծ պահքը : Իսկ Ս. Հարության տոնն այս տարի կնշենք ապրիլի 20-ին :
3. Ե՞րբ է նշվում այս տարի Ս. Սարգսի տոնը: Այս տարի երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը կնշվի փետրվարի 15-ին:
Առաջավորաց պահքն այս տարի սկսվում է փետրվարի 10-ից:
Աղի բլիթ ճաշակելը Եկեղեցու հետ որևէ առնչություն չունի: Այն զուտ ժողովրդական սովորույթ է: Այս տարի երիտասարդներն այն կճաշակեն փետրվարի 14-ից 15-ի գիշերը:
Աղբյուրը` qahana.am