TV հարթակից հայտնի դառնալու, որպես դերասան կայանալուց ու ճանաչվելուց հետո միայն թատերական ընդունվելու, անձնականի ու վիրահատական միջամտությունների մասին՝ Թերթ․am Life-ը զրուցել է Կամերային թատրոնի դերասան Վահե Զիրոյանի հետ:
Գուցե ժամանակին ասել եմ, որ չեմ նկարվի սերիալում, թատրոնում լավ է, բայց հիմա կասեմ, որ դերասանը ցանկացած դեր, երբ մարմնավորում է, ի օգուտ իրեն է, կլինի ֆիլմում, թե՝ թատրոնում: Այն դերասաններն ովքեր թատրոնում են աշխատում կփաստեն, որ թատրոնում խաղալն ուրիշ հաճույք է, իսկ եթե չլիներ գումարային խնդիրը էլի կնկարահանվեի, որովհետև եթե ժողովուրդն ինձ սիրում է, ապա ինչո՞ւ չուրախացնեմ, հաճելի էմոցիաներ չփոխանցեմ, չէ՞ որ դա իմ աշխատանքն է, ես իմ աշխատանքը սիրում եմ:
Թատրոն քչերն են հաճախում, ցանկացած դերասանի TV հարթակն է տալիս ճանաչում և սեր: Ինձ էլ ճանաչեցին TV հարթակից: Իսկ հայտնի դառնալուց հետո իմ կյանքում ոչինչ չփոխվեց, չի էլ փոխվի:
Մի օր, երբ հրաժեշտ տամ դերասանությանը, կհիմնեմ Զիրոյան բրենդը
Զիրոյան բրենդ հիմնելու միտքը միշտ ինձ հետ է, մի օր անպայման պիտի անեմ, որովհետև գալու է մի ժամանակ, որ հրաժեշտ եմ տալու այս ամենին: Չգիտեմ դա երբ կլինի, գուցե, երբ մեծանամ, հիշողության խնդիր լինի, մեր աշխատանքի մեջ մի փոքր դժվար է լինում: Գուցե դա լինի 20 տարի հետո, ոչինչ չեմ կարող ասել այս պահին: Բայց գալու է մի պահ, երբ պետք է տեղդ զիջես նոր սերնդին:
Դիտեք նաև՝