Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկեղծ հարց է առաջանում, ի վերջո ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր արցախյան առաջին ազատամարտից, մինչև 44-օրյա պատերազմի մեր նահատակների համար։
Նրա՞նք, այն բոլոր ղեկավարնե՞րը, ովքեր Արցախը համարում էին պատմական հայկական, հայրենիքի՝ Հայաստանի անբաժան մաս ու պայքարեցին Արցախը ազատագրելու համար ու հանուն հայրենիքի ունեցանք հազարավոր հերոսացած նահատակներ։
Թե՞ նիկոլը, ով սկզբում Արցախը համարում էր Հայաստան, 44-օրյա պատերազմը համարում՝ հայրենական, ով կոչ էր անում կյանքը չխնայել հանուն հայրենիքի, բայց հազարավոր զոհերից հետո հրաժարվեց անգամ Արցախ անվանումից և Արցախը արդեն որպես Ղարաբաղ ճանաչեց Ադրբեջանի անբաժանելի մաս։
Անշուշտ, եթե առաջին ազատամարտի հերոսացածները նահատակվեցին հանուն հայրենիքի, ապա 44-օրյա պատերազմի մեր հերոսացած տղաները հանուն ինչի՞ նահատակվեցին։
Թե՞ ըստ բունկերում գեներալներին բարոյական աջակցություն ցուցաբերողի՝ հանուն ոչնչի։
Հ.Գ. Եռաբլուրը պատասխան է պահանջում։
Ոչ մի նահատակ անհիշատակ, չպիտի մնա»։
|