▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էքստարսենս Անի Մաջնունյանի սպանության դրդապատճառը վրեժն է եղել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ATV հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Վեցերորդ զգայարանից» հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի մարմնի վրա մոտ 6 տասնյակ կտրող-ծակող վնասվածքներ են հայտնաբերվել: Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը նշեց, որ Անիին նման դաժան կերպով սպանելու պատճառներից մեկը կարող է վրեժը եղած լինել, ինչը, չի բացառվում, կարող է կապված լինել նրա մասնագիտական գործունեության հետ: Էքստրասենսի տունն ամբողջովին տակնուվրա է արված եղել, ինչից պարզ է դառնում, որ ներխուժողներն ինչ-որ բան են փնտրել:

Անին առանձնակի շքեղ պայմաններում չի ապրել, հետեւաբար՝ այդքան էլ հարմար մարդ չէր գողութան համար: Մյուս կողմից էլ՝ զուտ գողության նպատակով տուն ներխուժողները նման դաժան ձեւով նրան չէին սպանի: Մեզ հաջողվեց պարզել, որ դեպքը եղել է օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը, կոնկրետ ժամը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Ուշ երեկոյան լուրեր տարածվեցին, որ ինչ-որ անձանց են բռնել, որոնք կասկածվում են Մաջնունյանի սպանության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին