▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ենթադրվում է, որ էքստրասենսի սպանության մեջ կասկածվող երիտասարդը տառապում է անձի երկվությամբ.«Հրապարակ»

««6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով բազմաթիվ իրեղեն ապացույցներ կան, որոնք վկայում են, որ սպանությունն իրականացրել է «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, սպանության մեղադրանքով կալանավորված ռեժիսոր Մխիթար Մոս Մուշեղյանը /կամ Մուշեղ Մխիթարյանը/, որը մտերիմ հարաբերություններ ուներ Անի Մաջնունյանի հետ։ Գտել են սպանվածի հեռախոսը, որն անհետացել էր, հայտնի է, թե որտեղ են այրվել կնոջ շորերը։ Մեղադրյալը, սակայն, ինչպես վկայում է արժանահավատ աղբյուրը, մինչ օրս ցուցմունքներ չի տվել։ Փաստորեն, սպանությունից անմիջապես հետո՝ օգոստոսի 5-ին տարածված նախնական տեղեկությունը, որ Մուշեղը խոստովանել է իր մեղքը, ճշգրիտ չէ։ Նա իր շրջապատում և ընկերներին սխալ է ներկայացրել իր տարիքը։ Բոլորը գիտեին, թե Մուշեղը առնվազն 30 տարեկան է, մինչդեռ երիտասարդը ընդամենը 20 տարեկան էր։ Տվյալներ կան ենթադրելու, որ երիտասարդը տառապում է անձի երկվությամբ, որ հոգեկան շեղումներ ունի։

 

Մինչ սպանությունը նա ասել է, որ հոգնել է այդ կնոջից։ Այնպես որ, դժվար է միանշանակ պնդել, թե սպանությունը կատարվել է թալանի նպատակով։ Հավանաբար, այստեղ նաև բարդ հոգեբանական պահ կա, և սպանության դրդապատճառը հարցերի հարցն է մնում։ Հայտնի է, որ Անի Մաջնունյանը մեծ գումար ուներ տանը պահած, որի մի մասն անհետացավ սպանության օրը։ Մեր տեղեկություններով, նա վերցրել է գումարի  մի մասն ընդամենը։ Գայթակղվել է նաև իր մտերմուհու ոսկեղենով և նույնիսկ ոչ թանկարժեք զարդեղենով՝ բիժուներով, որոնք ևս տարել է։ Մարդասպանը նախապես պատրաստված է եղել, ձեռնոցներ է գնել նույնիսկ։ Այս պարագայում քննիչներին դժվար չի լինի ապացուցել, որ սպանությունը կանխամտածված է եղել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին