Մեկ շաբաթ առաջ Բաքուն կադրեր հրապարակեց Արցախի նախկին նախագահների ու ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց շարքում է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն առ այսօր չի հրապարակվել։ MediaHub-ը կապ է հաստատել Լևոն Մնացականյանի ընտանիքի հետ. «Ենթադրելի է մի բան, որ ինքն այլ տեղ է պահվում։ Նա սրտի վիրահատություններ էր տարել և առողջական լուրջ խնդիր ունի։ Միայն Կարմիր խաչն է մեկ անգամ ընտանիքից որոշ դեղեր վերցրել։ Այլ տեղեկություն այս պահին չունենք»,- ասել է զրուցակիցը։ Մնացականյանի ընտանիքն անհանգիստ է ու նաև տարօրինակ է համարում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալման մասով՝ համատարած լռությունը։ |
«Ենթադրելի է մի բան․․․». Լևոն Մնացականյանի հարազատներ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet