▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմությունը միայն նրա համար չէ, որ գա իշխանության

Ընդդիմությունը միայն նրա համար չէ, որ գա իշխանության: Նա նաև նրա համար է, որ թույլ չտա իշխանությանը չափազանց շատ վնաս տալ երկրին: Ոչ իշխանական 4 ուժերի 12 պահանջները առնվազն այս խնդիրն են փորձում լուծել: Ուստի «բա որ բանի տեղ չդնեն», «ասենք հանրահավաք արին, հետո?», «մեկ է իշխանությունից չեն ազատվի» կարգի դատողությունները թեև գոյության իրավունք ունեն, բայց դրանց պատասխանները կան:

Այո՛, գերխնդիրը իշխանությունից ազատվելն է, բայց քաղաքականությունը հնարավորի արվեստ է ու պետք է հաշվարկել այս պահի հնարավորություններն ու ելքերը: Կարևորը որ գործընթաց է տեղի ունենում (որը միտված է ինչ-որ պահի հասնել իշխանափոխության) ու դա հենց այն գործընթացն է, որը տանողներն այսօր աշխատելու առավել օպտիմալ այլընտրանք չունեն:

Հրայր Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին