ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ-ում հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու 2015թ. բյուջեին:
Ապա անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը՝ ուղղված ԲՀԿ-ին. «Ձեր քննադատական շատ ելույթներ ես ընդունում եմ, բայց ընդդիմությանը ընդդիմությո՞ւն, երբ մենք լծված ենք համակարգային խնդիրներ լուծելուն: Ձեր առջև խնդիր են դրել ստվե՞ր գցել այս գործընթացի վրա»:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը եւս հայտարարեց, որ տրամաբանական է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեին: Նա նաեւ հայտարարեց, որ գոտկատեղից ներքեւ հարվածներ չեն լինելու իր կողմից, այլ միայն մասնագիտական քննարկում:
Նա անդրադարձավ նաեւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը՝ ուղղված ԲՀԿ-ին. «Ձեր քննադատական շատ ելույթներ ես ընդունում եմ, բայց ընդդիմությանը ընդդիմությո՞ւն, երբ մենք լծված ենք համակարգային խնդիրներ լուծելուն: Դուք ձեր առաջ կամ ձեր առաջ խնդիր են դրել ստվե՞ր գցելու այս գործընթացի վրա: Մենք պետք է միասին գնայինք կոնսենսուսի, չէ՞ որ չկան մշտական թշնամիներ կամ բարեկամներ: Դուք ինքներդ շփվել եք միջազգային տարբեր պաշտոնյաների հետ՝ տարբեր տիպի պոզաներ, կեցվածքներ: Վեր կանգնենք ու մեծահոգի լինենք»: