▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմության սխալ մարտավարությունը

 

Երբ ընդդիմությունը չի մասնակցում տեղական ընտրություններին, որովհետև զբաղված է «ամբողջական իշխանափոխության» խնդրով՝ մարտավարական կոպիտ սխալ է թույլ տալիս:

Նախ, իշխանությանը թույլ է տրվում, առանց պայքարի, կուտակել այն ադմինիստրատիվ ռեսուրսն, որն հետո օգտագործվում է համապետական ընտրությունների ժամանակ:

Երկրորդ, «անտեր» է մնում ընդդիմադիր էլեկտորատն ու ինքնուրույն է որոշում իր կողմորոշումը:  

Հաճախ  «ինքնորոշվածները» համապետական ընտրություններում հանդես են գալիս այլ չափանիշներով ու շարժառիթներով:

Երրորդ, երբ ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, սահմանափակվում է միայն Երևանով՝ այդպես էլ չկայանալով որպես ինստիտուտ, որը կարողանա կառույցներ ունենալ ամբողջ երկրում:

Չորրորդ. երբ ընդիմությունը բազմահարթակ պայքար չի մղում ու «ամբողջական իշխանափոխություն» ասելով՝ ընտրում մի թիրախ. այդ «թիարխին» հեշտ է լինում ապահովել ամբոջ բուրգի միասնականությունը:

Ուզածդ ընդդիմադիր ինձ կհակաճառի՝ ասելով, թե միևնուն է՝ ՏԻՄ ընտրությունները կեղծվում են, ո՞րն է դրան մասնակցելու իմաստը: Ես էլ կբերեմ ավելի լուրջ հակափաստարկ. կեղծվում են նաև համապետական ընտրություններն, այդ դեպքում ինչո՞ւ եք մասնակցում դրանց ու առհասարակ՝ ինչո՞ւ եք պահում կուսակցությունները...

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին